Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հայ Ազգի գերակշռությունն է, որ երաշխիքն է Արցախի Հայկականության

Հայ Ազգի գերակշռությունն է, որ երաշխիքն է Արցախի Հայկականության
02.08.2023 | 13:16

Եթե շատ անկեղծ եք ուզում իմանալ, ապա որևէ կապ չունի` «Լեռնային Ղարաբաղ» կանվանեն, թե «Արցախ», մանավանդ որ, երկու տարբերակներն էլ առկա են հենց Արցախի Սահմանադրությամբ. կարևորն այն է, որ Արցախում մնա, անվտանգ ու ապահով ապրի և գերակշռի Հայ Ազգը: Հայ Ազգի գերակշռությունն է, որ երաշխիքն է Արցախի Հայկականության, իսկ դրա համար պայմաններ են պետք, այլ ոչ թե անուններ ու սիմվոլներ:

Պետք է բացառել Արցախի ադրբեջանականացումը (թուրքականացումը), բայց մյուս բոլոր սցենարները համարել քննարկման համար առնվազն ընդունելի` հանուն Արցախի Հայկական ապագայի ու Հայ բնակչության. անգամ, եթե Արցախը դրա արդյունքում (ժամանակավորապես) դառնա Նեպալի կամ Գրենլանդիայի մաս, միայն թե՝ ո՛չ Ադրբեջանի կամ Թուրքիայի:

Իհարկե, կարող եմ հայցել հանրային ներողամտություն` ոչ պոպուլյար մտքեր հայտնելու ու, պոպուլիզմի փոխարեն, թեկուզև դառը իրականությունը նախընտրելու համար, բայց ճշմարտության համար ներում չեն հայցում:

Արցախի համար կա երկու սցենար` վատ ու վատթարագույն. նույնը վերաբերում է նաև Հայաստանին. այս իշխանությունը պիտի հեռացվի թեկուզև այն պատճառով, որ ընտրել է վատթարագույն տարբերակը թե՛ ՀՀ-ի, թե՛ ԼՂՀ-ի համար: Հետո պետք է ընտրել վատ տարբերակը` վատթարագույնի փոխարեն, ու արագորեն զարգանալ` հարմար պահի իրավիճակ փոխելու համար:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 2774

Մեկնաբանություններ